Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՈՒ՞մ պատճառով

ՈՒ՞մ պատճառով
25.11.2025 | 13:05

Մի մեխի պատճառով մի պայտ ընկավ։

Մի պայտի պատճառով մի ձի ընկավ։

Մի ձիու պատճառով մի ձիավոր ընկավ։

Մի ձիավորի պատճառով մի ճակատամարտ տանուլ տրվեց։

Մի ճակատամարտի պատճառով մի հայրենիք ոչնչացավ։

Եվ այս բոլորն ա՛յն մարդու պատճառով, ով մեխը լավ չէր ամրացրել պայտին...

Ճապոնական ասացվածք

Արա ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5507

Մեկնաբանություններ